Մեկ նահատակ, 38 վիրավոր՝ «Վերադարձի  իրավունք» երթի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101971-Մեկ_նահատակ_38_վիրավոր_Վերադարձի_իրավունք_երթի_ընթացքում
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հարավում ու Արևմտյան ափին «վերադարձի իրավունք» երթի 38-րդ ուրբաթ օրվա ընթացքում, սիոնիստները սպանել են մեկ և վիրավորվել 46 պաղեստինցիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2018 03:37 Asia/Tehran
  • Մեկ նահատակ, 38 վիրավոր՝ «Վերադարձի  իրավունք» երթի ընթացքում

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հարավում ու Արևմտյան ափին «վերադարձի իրավունք» երթի 38-րդ ուրբաթ օրվա ընթացքում, սիոնիստները սպանել են մեկ և վիրավորվել 46 պաղեստինցիների:

ԻՌՆԱ-ն ուրբաթ գիշեր հղում կատարելով «Մաա» պաղեստինյան լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ  ուրբաթ երեկոյան, պաղեստինցիները, «Դիմադրությունը մեր օրինական իրավունքն է» անվան ներքո «Վերադարձի իրավունք» երթի 38-րդ ուրբաթ օրվա միջոցառմանը մասնակցելու նպատակով և պահանջելով շրջափակման բեկանումը, շարժվել են Գազայի արևելքում գտնվող «Ալ-Աուդա» գաղթակայանի ուղղությամբ:

Համաձայն այս հաղորդման, ուրբաթ օրվա վիրավորների մեջ է նաև «Ալ-Ալամ» հեռուստակայանի թղթակիցը:

«Վերադարձի իրավունք» երթը սկսվեց անցած մարտի 30-ին՝ Հողի օրվա կապակցությամբ, Գազայի հատվածում և դեռ շարունակվում է:

«Վերադարձի իրավունք» խաղաղ երթի սկզբից իսրայելցի զորայինների հրաձգության հետևանքով նահատակվել են ավելի քան 240 և վիրավորվել ավելի քան 25 հազար պաղեստինցիներ:

Իսրայելի ռեժիմը, բռնազավթելով պաղեստինցիների տարածքներն ու այդտեղ քաղաքավաններ կառուցելով, նպատակ ունի փոխելով պաղեստինյան տարածքների աշխարհագրական պատկերը դրանց սիոնիստական երանգ հաղորդել ու այդպիսով ամրագրել պաղեստինյան տարածքներում իր տիրակալությունը: