Սիոնիստական ռեժիմը բողոքել է Ռուսաստան այցելելու համար Հանիեին ուղղված հրավերի դեմ
Դեկտեմբեր 19, 2018 06:57 Asia/Tehran
Մոսկվա այցելելու համար Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեին ուղղված Ռուսաստանի հրավերը զայրացրել է Սիոնիստական ռեժիմին:
Համաձայն ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 10-րդ կայանը հաղորդել է. «Իսրայելի ԱԳ նախարարությունն այս կապակցությամբ նամակ հղելով Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանին, պահանջել է չթույլատրել Հանիեի այցը Մոսկվա»:
Սիոնիստական հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մերժել է Սիոնիստական ռեժիմի բողոքը:
Հանիեն առաջիկա ամիս Մոսկվա այցելելու պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի ԱԳ նախարարությունից:
Պիտակ