Դեկտեմբեր 25, 2018 18:06 Asia/Tehran
  • Լիբիայում հայտնաբերված 34 դիակները պատկանում են ԻԼԻՊ-ի ոճրագործության զոհերին

Հայտնաբերվել են եթովպիացի 34 քրիստոնյաների դիակները, որոնց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը 2015 թվականին մահապատժի էր ենթարկել Լիբիայում :

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Լիբիայի Ազգային  համաձայնության կառավարության Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է,որ ԻԼԻՊ խմբավորման անդամների խոստովանությունների արդյունքում այդ դիակները հայտնաբերվել են նրանց նախկին թաքստոցում,որը գտնվում էր Լիբիայի հյուսիսային Սիրտ քաղաքի մոտ: 

Լիբիայի իշխանությունները հայտարարել են,որ հայտնաբերված դիակներն անհրաժեշտ հետաքննություններից հետո կվերադարձվեն Եթովպիային: 

Եգիպտոսի 21 ղպտի քրիստոնյաների դիակները ևս ,որոնց ԻԼԻՊ-ը 2015 թվականին էր մահապատժի ենթարկել , 2017 թվականին հայտնաբերվեցին Լիբիայի Սիրտ քաղաքի մոտակայքում և վերադարձվեցին այդ երկրին: 

Պիտակ