Դեկտեմբեր 29, 2018 07:01 Asia/Tehran
  • Իսրայելը հաստատել է զավթված տարածքների դեմ Սիրիայի հրթիռային հարձակումը

Սիոնիստական ռեժիմի «DEBKA» լրատվական կայքը հաստատել է, որ Իսրայելի դեմ Սիրիայի հրթիռային հարձակման հետևանքով, զավթված տարածքներում ոչնչացվել են որոշ թիրախներ:

Սիոնիստական այս լրատվական կայքն ուրբաթ օրը գրել է. «Այն բանից հետո, երբ անցած երեքշաբթի օրը Սիրիայի կողմից զավթված տարածքների ուղղությամբ հրթիռ արձակվեց, Իսրայելի որոշ քաղաքներում սաստիկ պայթյունի ձայներ լսվեցին և լույսերն անջատվեցին:

«Սա վերջին վեց ամիսների ընթացքում Սիրիայի կողմից արձակված երկրորդ հրթիռն է, որին ընդդիմանալու հարցում ձախողում է Իսրայելի ՀՕՊ-ը»,-հավելել է սիոնիստական կայքը:

Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռներն անցած երեքշաբթի օրը մի քանի հրթիռներ արձակեցին Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ, որոնցից շատերը խոցվեցին Սիրիայի հակահրթիռային պաշտպանական համակարգի միջոցով:

Այս հարձակումներին զուգահեռ իսրայելյան ԶԼՄ-ները տեղեկացրեցին Հիֆա քաղաքի մերձակայքում պայթյունի ահռելի ձայն լսվելու մասին:

 

Պիտակ