Սիոնիստական ռեժիմը յուրացրել է Պաղեստինի պատմական իրերը
Սիոնիստական ռեժիմը վերջերս ցուցահանդես է կազմակերպել Ղոդս քաղաքում, որտեղ ցուցադրել է Պաղեստինից գողացված պատմական իրեր:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, պաղեստինյան «Հաարեց» օրաթերթը երկուշաբթի օրն այս մասին հայտարարելով, գրել է. «Միջազգային օրենքների և Հաագայի միջազգային պայմանագրի համաձայն, Իսրայելին թույլատրված չէ հնագիտական պեղումներ իրականացնել և տեղափոխել Պաղեստինի զավթված տարածքներում հայտնաբերված պատմական իրերը»:
Միևնույն ժամանակ, սիոնիստ հնագետ Յունի Մազրահին, քննադատելով սիոնիստ հնագետների և Սիոնիստական ռեժիմի միջև համագործակցությունն, ասել է. «Այս ցուցահանդեսում ներկայացված պատմական իրերը գողացված են»:
Համաձայն այս հաղորդման, սիոնիստները 1967 թվականից ի վեր առգրավվել են ավելի քան 40 պատմական ցուցանմուշներ:
Ավելի վաղ Պաղեստինի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել Պաղեստինի պատմական ու հնագիտական արժեք ներկայացնող իրերը սիոնիստների միջոցով գողացվելու շուրջ լուրջ հետաքննություն իրականացնի: