Սաուդյան կոալիցիան Ալ Հոդայդայում 191 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102698-Սաուդյան_կոալիցիան_Ալ_Հոդայդայում_191_անգամ_խախտել_է_հրադադարի_ռեժիմը
Եմենի ԶՈՒ խոսնակը, երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ այդ երկրի արևմուտքոմ գտնվող Ալ Հոդայդա նավահանգստային քաղաքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 04:56 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան Ալ Հոդայդայում 191 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Եմենի ԶՈՒ խոսնակը, երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ այդ երկրի արևմուտքոմ գտնվող Ալ Հոդայդա նավահանգստային քաղաքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Յահյա Ալսարին նշել է. «Անցաած 48 ժամերի ընթացքում, ագրեսորները 48 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»: Նա հավելել է, որ սաուդյան կործանիչներն անցած 48 ժամերի ընթացքում 37 անգամ հարձակում են իրականացրել Եմենի տարբեր շրջանների վրա:

Եմենական խմբերի միջև ձեռք բերված համաձայնությունը, որը կնքվեց Շվեդիայում, մեկնարկել է դեկտեմբերի 18-ից` Ալ Հոդայդա քաղաքում: Սակայն Սաուդյան կոալիցիան ամեն օր խախտում է այն: Ալ Հոդայդա նավահանգիստը հումանիտար օգնությունների Եմեն մուտք գործելու ամենակարևոր ուղղությունն է: