Պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումներն աճել են 30 տոկոսով
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն՝ անցած տարվա համեմատությամբ, 2018 թվականին, Հորդանան գետի արևմտյան ափին և Ղոդսում պաղեստինցիների դեմ ծայրահեղական սիոնիստների հարձակումները 30 տոկոսով աճել են: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքը հինգշաբթի օրը հաղորդել է,որ անցած մեկ տարվա ընթացքում հրեա ծայրահեղական խմբերի կողմից պաղեստինցիների դեմ հարձակման 300 դեպք է գրանցվել , իսկ 2017 թվականին հարձակման 200 դեպք էր գրանցվել:
Ըստ հաղորդման՝ գիշերով պաղեստինյան գյուղերի վրա իրականացրած հարձակումների ժամանակ, սիոնիստները հրդեհել են պաղեստինցիների ունեցվածքը:
Պաղեստինի Ազատագրական Կազմակերպությանը (ՊԱԿ) կից «Աբդուլլահ Ալ-Հուրանի» անվան հետազոտական կենտրոնը չորեքշաբթի օրը հայտարարել է.«Անցած տարվա ընթացքում սիոնիստ բանակայինների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են 312 և վիրավորվել մոտ 31 հազար 500 պաղեստինցիներ»: