Պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումներն աճել են 30 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102759-Պաղեստինցիների_դեմ_սիոնիստների_հարձակումներն_աճել_են_30_տոկոսով
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն՝ անցած տարվա համեմատությամբ, 2018 թվականին, Հորդանան գետի արևմտյան ափին և Ղոդսում պաղեստինցիների դեմ ծայրահեղական սիոնիստների հարձակումները 30 տոկոսով աճել են: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2019 14:25 Asia/Tehran
  • Պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումներն աճել են 30 տոկոսով

Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն՝ անցած տարվա համեմատությամբ, 2018 թվականին, Հորդանան գետի արևմտյան ափին և Ղոդսում պաղեստինցիների դեմ ծայրահեղական սիոնիստների հարձակումները 30 տոկոսով աճել են: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքը հինգշաբթի օրը հաղորդել է,որ անցած մեկ տարվա ընթացքում հրեա ծայրահեղական խմբերի կողմից պաղեստինցիների դեմ հարձակման 300 դեպք է գրանցվել , իսկ 2017 թվականին հարձակման 200 դեպք էր գրանցվել:

Ըստ հաղորդման՝ գիշերով  պաղեստինյան գյուղերի վրա   իրականացրած հարձակումների ժամանակ, սիոնիստները հրդեհել են պաղեստինցիների ունեցվածքը:

Պաղեստինի Ազատագրական Կազմակերպությանը (ՊԱԿ) կից «Աբդուլլահ Ալ-Հուրանի» անվան հետազոտական կենտրոնը չորեքշաբթի օրը հայտարարել է.«Անցած տարվա ընթացքում սիոնիստ բանակայինների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են 312 և վիրավորվել մոտ 31 հազար 500 պաղեստինցիներ»: