Սիոնիստական ռեժիմի հարձակումը Ռամոլլահիի արևելքում բնակնվող պաղեստինցիների վրա
Սիոնիստական ռեժիմի զորքերը հարձակվել են պաղեստինցիների վրա և ռմբակոծել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամոլլահի պաղեստինցիների տները:
Al-Alam լրատվական ցանցի հաղորդման համաձայն, Ղոդսի օկուպանտ ռեժիմի զորքերը ուրբաթ օրը Ռամոլլահի արևելքում հարձակվել են Ալ-Մողարեյի շրջանի վրա: Սիոնիստական ռեժիմի զորքերի կրակոցների հետևանքով վիրավորվել են երեք պաղեստինցի երիտասարդներ, որոնք մտադիր էին մուտք գործել իրենց գրավված հողերը:
Տասնյակ պաղեստինցիներ թունավորվել են արցունքաբեր գազի հետևանքով:
Պաղեստինցի ցուցարարները բողոքում էին սիոնիստ ավանաբնակների կողմից նրանց տարածքները գրավելու դեմ:
Պաղեստինցիների տարածքները հրեականացնելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը 2018 թ.-ին օկուպացրել է պաղեստինցիներին պատկանող առնվազն 190 բնակարան: