Արաբ անվանի լրագրող.«Լեհաստանում ԱՄՆ-ի հակաիրանական կոնֆերանսը նախապես ձախողած է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103234-Արաբ_անվանի_լրագրող._Լեհաստանում_ԱՄՆ_ի_հակաիրանական_կոնֆերանսը_նախապես_ձախողած_է
«Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի գլխավոր խմբագիր, արաբ աշխարհի անվանի գրող Աբդոլբարի Աթվանն ասել է.«Լեհաստանում ԱՄՆ-ի հակաիրանական կոնֆերանսը ձախողման է դատապարտված»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2019 07:19 Asia/Tehran
  • Արաբ անվանի լրագրող.«Լեհաստանում ԱՄՆ-ի հակաիրանական կոնֆերանսը նախապես ձախողած է»

«Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի գլխավոր խմբագիր, արաբ աշխարհի անվանի գրող Աբդոլբարի Աթվանն ասել է.«Լեհաստանում ԱՄՆ-ի հակաիրանական կոնֆերանսը ձախողման է դատապարտված»:

«Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի խմբագրի սյունակում, անդրադառնալով այն փաստին, որ ԱՄՆ-ը պարտավորվել է իր բանակայիններին դուրս բերել Սիրիայից, Աթվանը գրել է.«ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջան այցելության ձեռքբերումը արաբ շեյխերի գանձարանների ավելի շատ թալանելն է եղել: Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ձևավորած մեծ կոալիցիան, տարիների ընթացքում չիրագործեց իր նպատակներից և ոչ մեկը»:

Գրության մեջ ասված է.«Մենք քաջ գիտենք, որ Թել Ավիվը ամենաշատն է տուժելու Սիրիայում իրավիճակի բարելավումից»:

Արաբ գրողը նշել է, որ չնայած վերջին տարիների ընթացքում Իսրայելն ավելի քան 220 անգամ հարձակվել է Սիրիայի դեմ, սակայն չի կարողացել ազդել Իրանի և Հեզբոլլահի հզոր ներկայության վրա:

Աթվանը Պոմպեոյի տարածաշրջան այցելությունը Իրանի դեմ պատերազմի հայտարարում, Իսրայելի նկատմամբ պաշտպանություն և սուննի-արաբական ՆԱՏՕ-ի դաշինքի ձևակերպում է բնութագրել:

Սիրիայից ԱՄՆ-ի նահանջը տարածաշրջանում ամերիկյան նախագծի ձախողման իմաստով բնութագրելով, Աթվանը գրել է.«ԱՄՆ-ը շուտով նահանջելու է նաև Աֆղանստանից ու Իրաքից և Պոմպեոյի Բաղդադ կատարած անակնկալ այցից հետո, Իրաքի առաջնորդները հստակորեն հայտարարեցին, որ դեմ են իրենց երկրի ռազմաբազաներն օգտագործել  Իրանի ու Սիրիայի դեմ հարձակման համար»: