Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է 2020 թ. Հրեական պլանի մասին
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է «2020 թ. նախագիծ» կոչվող սիոնիստական բնակարանների պլանի մասին, որի նպատակն է Արևմտյան ափին և Ղոդս քաղաքում բնակեցնել մեկ միլիոն հրեաներ:
Ուրբաթ օրը, Մերձավոր Արևելքի հարցերով Իսպանիայի կառավարության դեսպան Ալֆոնսո Լուտինի հետ հանդիպման ժամանակ, Պաղեստինի ԱԳ փոխնախարար Ամալ Ջադուն ասել է, որ ցանկացած խաղաղության ծրագիր, որը չի ներառում անկախ Պաղեստին պետության ձևավորումը, պարտվելու է:
2020 թ. ծրագրի համաձայն, հրեաների համար կկառուցվեն առնվազն 50.000 բնակարաններ կտրելով կապը Հյուսիսային և Հարավային-Արևմտյան ափի միջև: Արեւմտյան ափի հողերի 10 տոկոսը կբռանկցվի հրեաներին:
Պաղեստինի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ անցյալ շաբաթների ընթացքում Պաղեստինի քաղաքների վրա սիոնիստական զորայինների հարձակումն ուղղված էր այդ քաղաքների կայունության և անվտանգության դեմ և նպատակ ուներ սադրիչ ռեժիմի հետ պատերազմ հրահրել: