Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է 2020 թ. Հրեական պլանի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103411-Պաղեստինի_արտաքին_գործերի_նախարարությունը_զգուշացնում_է_2020_թ._Հրեական_պլանի_մասին
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է «2020 թ. նախագիծ» կոչվող սիոնիստական բնակարանների պլանի մասին, որի նպատակն է Արևմտյան ափին և Ղոդս քաղաքում բնակեցնել մեկ միլիոն հրեաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2019 08:48 Asia/Tehran
  • Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է 2020 թ. Հրեական պլանի մասին

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է «2020 թ. նախագիծ» կոչվող սիոնիստական բնակարանների պլանի մասին, որի նպատակն է Արևմտյան ափին և Ղոդս քաղաքում բնակեցնել մեկ միլիոն հրեաներ:

Ուրբաթ օրը, Մերձավոր Արևելքի հարցերով Իսպանիայի կառավարության դեսպան Ալֆոնսո Լուտինի հետ հանդիպման ժամանակ, Պաղեստինի ԱԳ փոխնախարար Ամալ Ջադուն ասել է, որ ցանկացած խաղաղության ծրագիր, որը չի ներառում անկախ Պաղեստին պետության ձևավորումը, պարտվելու է:

2020 թ. ծրագրի համաձայն, հրեաների համար կկառուցվեն առնվազն 50.000 բնակարաններ կտրելով կապը  Հյուսիսային  և Հարավային-Արևմտյան ափի միջև: Արեւմտյան ափի հողերի 10 տոկոսը կբռանկցվի հրեաներին:

Պաղեստինի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ անցյալ շաբաթների ընթացքում Պաղեստինի քաղաքների վրա սիոնիստական զորայինների հարձակումն ուղղված էր այդ քաղաքների կայունության և անվտանգության դեմ և նպատակ ուներ  սադրիչ ռեժիմի հետ պատերազմ հրահրել: