Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը պետք է վերջ տրվի. Ալե Հաբիբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի քայլերին չընդդիմանալն այդ ռեժիմի առավել լկտի է դարձրել: Նա ասել է. «Պետք է վերջ տրվի Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ալե Հաբիբը երեքշաբթի գիշեր Միջին Արևելքի և Պաղեստինի հարցի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ընդգծելով, որ վերջին ավելի քան 70 տարիների ընթացքում Իսրայելի ռեժիմի կողմից պաղեստինցիների անվիճելի իրավունքների ոտնահարումը շարունակվել է, ասել է. «Աշխարհը պիտի մերժի Ղոդսը պաշտոնապես որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչվելը և Լիբանանի որոշ բաժինների ու Սիրիայի Գոլանի բռնազավթումը շարունակվելու կողքին դա նույնպես դատապարտի»:
«Սիոնիստական ռեժիմը որոշ ժամանակ առաջ սպառնացել էր, որ միջուկային զենքի օգնությամբ կոչնչացնի Իրանը, ինչն իհարկե միայն պատրանք է»,-նշել է Ալե Հաբիբը:
Նա հավելել է. «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, տարածաշրջանի բոլոր երկրներն Իսրայելի ռազմական հարձակման դիմաց օրինական պաշտպանության իրավունք ունեն: