Սիոնիստ ավանաբնակները գրոհել են Ալ-Աղսա մզկիթի վրա
Փետրվար 03, 2019 13:44 Asia/Tehran
Տասնյակ սիոնիստ ավանաբնակներ գրոհել են Ալ-Աղսա մզկիթի վրա:
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտարարել են, որ սիոնիստ ավանաբնակները այդ ռեժիմի բանակայինների կանաչ ազդանշանով են ներխուժել Ալ-Աղսա մզկիթ, որտեղ նաև հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել:
Շաբաթ օրը, մի խումբ սիոնիստներ այդ ռեժիմի բանակայինների հովանավորությամբ Բաբ Էլ-Մողարեբեի դռնից մուտք են գործել Ալ-Աղսա մզկիթ և շրջել են տարբեր բաժիններում հրեական ծեսեր են կատարել:
Սիոնիստները փորձում են խափանել Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական ինքնությունը և փոխարենը տարածել սիոնիստական խորհրդանիշերը:
2017թ. հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Ալ-Աղսա մզկիթը մուսուլմաններին է պատկանում և ոչ մի առնչություն չունի հրեաների հետ:
Պիտակ