Սիոնիստների կեսից ավելին դեմ է Նեթանյահուի վարչապետությանը
Սիոնիստական «Հաարեց» օրաթերթի կազմակերպած հարցման արդյունքների համաձայն իսրայելցիների շուրջ կեսը դեմ է Բենիամին Նեթանյահուի վարչապետությունը շարունակվելուն:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, զավթված տարածքներում «Ժողովրդավարություն» հաստատությունը հայտարարել է. «Այս տարածքների բնակիչների 52 տոկոսը համոզված է, որ գլխավոր դատախազության կողմից Բենիամին Նեթանյահուին մեղադրանք առաջադրվելուց հետո, նա պետք է վայր դնի լիազորությունները»:
Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանը հաղորդել է, որ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության կողմնակիցների 68 տոկոսը կողմ, իսկ 19 տոկոսը դեմ է վարչապետի հրաժարականին»:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների շրջանում պետական կոռուպցիան ու ուժի չարաշահումն այնքան է տարածվել, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պահին չորս տարբեր գործերով հարցաքննվում է:
Միևնույն ժամանակ, Սիոնիստական ռեժիմի ձայնը հաղորդել է, որ վերջերս կազմակերպված մի հարցման արդյունքների համաձայն, սիոնիստների 53 տոկոսը դեմ է «Հրեական հայրենիք» ռասիստական բնույթի օրենքին և պահանջում է բարեփոխել այն:
Չնայած պաղեստինյան ու միջազգային տարբեր շրջանակների բողոքներին, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը 2018 թվականի հուլիսի 19-ին վավերացրեց «Հրեական հայրենիք» կոչվող ռասիստական օրենքը: