Սիոնիստական ռեժիմը ռազմական սպառնալիքներ է հնչեցրել Իրաքի հասցեին
Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ Իրաքում Իրանի ռազմական ներկայության պատրվակով, այդ երկրին սպառնացել է ռազմական գործողություններով:
Սիոնիստական ռեժիմի ռազմական լրտեսական կազմակերպությունը կրկնելով իր մշտական ու անհիմն պնդումները, հայտարարել է, որ Իրանը ջանքեր է գործադրում Իրաքում ռազմական ու հրթիռային կենտրոններ ստեղծելու համար:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներն ավելի վաղ ևս նման հայտարարություններ են արել Իրանի ռազմական ներկայության վերաբերյալ կամ Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության ենթակա խմբերի դեմ:
Ավելի վաղ, սիոնիստական «Ջերուզալեմ պոստ» օրաթերթը գրել էր. «Սիրիային ու Լիբանանին Իրանի ցամաքային հասանելիությունը դադարեցնելու ուղղությամբ Իսրայելի ջանքերի մեծանալուն զուգահեռ, Իրաքը դարձել է Թել Ավիվի հարձակման հնարավոր նպատակակետը»:
Իրաքի հասցեին սիոնիստական ռեժիմի սպառնալիքները հնչեցվել են Իրանին վերահսկելու նպատակով Իրաքում ամերիկացի զինծառայողների ներկայությունը շարունակելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը զուգահեռ:
Իրաքի խորհրդարանը սիոնիստական ռեժիմին զգուշացրել է ցանկացած հավանական հարձակման կապակցությամբ: