Լիբերմանը խոստովանել է պաղեստինյան դիմադրությանը հակազդելու սիոնիստական ռեժիմի անկարողությունը
Սիոնիստական ռեժիմի պաշտպանության նախկին նախարար եւ «Իսրայելը մեր տուն»-ը կուսակցության առաջնորդը խոստովանել է աղեստինյան դիմադրությանը հակազդելու սիոնիստական ռեժիմի անկարողությունը:
Վալա լրատվական կայքի հաղորդման համաձայն, Իսրայելի պատերազմի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, խոստովանելով, որ Սիոնիստական ռեժիմը պարտվել է պաղեստինյան դիմակայությանը, ասել է, որ իրավիճակը այժմ լարված է հյուսիսային եւ հարավային սահմանների վրա, եւ շատ ավելի վատ կլինի առաջիկա երկու տարիների ընթացքում:
Ավելի վաղ. Լիբերմանը հայտարարելով, որ Իսրայելի քաղաքականություն պարտվել է Գազայի հատվածում, ասել էր.«Դիմադրության ուժերը ոչ մի բանից չեն վախենում, եւ Թել-Ավիվը չունի ապագա կայունության քաղաքականություն կամ մոտեցում՝ Պաղեստինի իսլամական դիմակայության շարժումը (Համաս) տապալեւլու ուղղությամբ:
Լիբերմանը քննադատել է վերջերս Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա, սակայն պաղեստինցիների եւ ընդդիմադիր ուժերի համարձակ պայքարը ստիպեց ռեժիմին ընդունել հրադադարի ռեժիմը, իսկ Իսրայելի պատերազմի նախարարը ստիպված եղավ հրաժարվել իր պաշտոնից: