Սիոնիստները շարունակում են սրբապղծել Ալ-Աղսա մզկիթը
Իսրայելի զինվորականների հովանավորության տակ գտնվող սիոնիստ ավանաբնակները, հերթական անգամ սրբապղծել են Ալ-Աղսա մզկիթը:
Ինչպես հաղորդում է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը, սիոնիստները կիրակի օրը Ալ-Աղսա մզկիթ մուտք գործելուց հետո, հրեական արարողություն են կատարել այդ մզկիթում:
Երկու իսրայելցի զինվորականներ ևս երեկ անարգալից քայլի դիմելով, կոշիկներով մտել են Բաբ Ալ-Ռահմե աղոթավայր և սրբապղծել են այդ սրբավայրը:
Ալ-Աղսա մզկիթում, հատկապես Բաբ Ալ-Ռահմե աղոթավայրում, իրավիճակը մնում է լարված: Այդ ճգնաժամի կարգավորմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի և Հորդանանի բանակցությունները մինչ այժմ ոչ մի արդյունք չեն ունեցել:
Մասնակցելով Իսրայելի զինվորականների գնդակից զոհված 16-ամյա պաղեստինցի Սամեհ Մուբարաքի հուղարկավորության արարողությանը, Պաղեստինի հազարավոր բնակիչներ հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկել: