Սիոնիստական ռեժիմի դատարանը «Բաբ Ալ-Ռահմե»-ի փակվելու վճիռ է կայացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105496-Սիոնիստական_ռեժիմի_դատարանը_Բաբ_Ալ_Ռահմե_ի_փակվելու_վճիռ_է_կայացրել
Սիոնիստական ռեժիմի դատարանը կիրակի օրը Ալ-Աղսա մզկիթի արևելյան հատվածում գտնվող «Բաբ Ալ-Ռահբե» աղոթավայրի փակման հրաման է արձակել: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 15:17 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի դատարանը «Բաբ Ալ-Ռահմե»-ի փակվելու վճիռ է կայացրել

Սիոնիստական ռեժիմի դատարանը կիրակի օրը Ալ-Աղսա մզկիթի արևելյան հատվածում գտնվող «Բաբ Ալ-Ռահբե» աղոթավայրի փակման հրաման է արձակել: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

 Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարար Յուսեֆ Ադեյսն անօրինական  է համարել Ալ-Աղսա մզկիթի «Բաբ Ալ-Ռահմե» աղոթավայրի փակումը: «Աղոթավայրի փակումը կհանգեցնի Ալ-Աղսա մզկիթի դեմ  ավանաբնակների  գրոհների և սիոնիստների սադրիչ քայլերի ավելացմանը». ասել է նա:

 Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարարը, միջազգային հանրությանը կոչ է արել կատարել Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ իր պատասխանատվությունը և  վերջ դնել  կրոնական ու պատմական դիրք ունեցող սրբավայրի դեմ զավթիչների ոտնձգություններին:

«Բաբ Ալ-Ռահմե» աղոթավայրի շուրջ ծագած լարվածությունն ուժեղացավ այն ժամանակ,երբ Սիոնիստական ռեժիմը փետրվարի 17-ին շղթաներով ու կողպեքներով փակեց Ալ-Աղսա մզկիթի այդ մուտքի դուռը: