Նեթանյահուի ապարդյուն ջանքերը՝ սարսափած սիոնիստ ավանաբնակներին խաղաղեցնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105564-Նեթանյահուի_ապարդյուն_ջանքերը_սարսափած_սիոնիստ_ավանաբնակներին_խաղաղեցնելու_կապակցությամբ
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բանակի ձախողումը քողարկելու համար, հայտարարել է 840 բնակարանների կառուցման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2019 07:19 Asia/Tehran
  • Նեթանյահուի ապարդյուն ջանքերը՝ սարսափած սիոնիստ ավանաբնակներին խաղաղեցնելու կապակցությամբ

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բանակի ձախողումը քողարկելու համար, հայտարարել է 840 բնակարանների կառուցման մասին:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Նեթանյահուն այդ քայլին է դիմել, հակադարձելով Հորդանան գետի արևմտյան ափին, Արիել քաղաքատիպ ավանի մոտակայքում պաղեստինցիների Դիմադրության կողմից իրականացված նոր գործողությանը:

Հաղորդման համաձայն, սիոնիստ ավանաբնակները հուսահատություն ապրեցին, երբ հրապարակված տեսանյութերում նկատեցին, որ զավթիչ ռեժիմի բանակն անկարող է ձերբակալել Դիմադրության գործողության հեղինակին:

Կիրակի առավոտյան, Պաղեստինի Դիմադրության ուժերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի Սելֆիթի շրջանում իրականացված գործողության ընթացքում սպանվել են երեք իսրայելցի բանակայիններ և սիոնիստ բնակիչներ վիրավորվել են: