Սիոնիստական ռեժիմը Գազայում խախտել է հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105777-Սիոնիստական_ռեժիմը_Գազայում_խախտել_է_հրադադարը
Երեքշաբթի առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կործանիչները, խախտելով հրադադարը, հարձակում են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական շրջանի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2019 07:36 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը Գազայում խախտել է հրադադարը

Երեքշաբթի առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կործանիչները, խախտելով հրադադարը, հարձակում են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական շրջանի վրա:

Գազայի կենտրոնում գտնվող Դեյր Ալ-Բալահի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումը տեղի է ունեցել Եգիպտոսի միջնորդության հայտարարված հրադադարից ուղիղ մեկ ժամ անց:

Երկուշաբթի երեկոյան, ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Ֆուզի Բարհումը հայտարարել էր, որ Եգիպտոսի միջնորդությամբ, Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնություն է կայացել Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի Դիմադրության խմբավորումների միջև:

Հաղորդագրություն տարածելով, ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ Պաղեստինի Դիմադրությունը պատրաստ է Գազայի գոտու ժողովրդին պաշտպանել Սիոնիստական ռեժիմի հարձակումներից:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ անպատասխան չի թողնելու Սիոնիստական զավթիչ ռեժիմի ոճրագործությունները: