Ալ-Հուսի.«Բրիտանիան երեխաներին պատրաստում է Եմենի դեմ պատերազմելու համար»
Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի նախագահն ասել է.«Բրիտանիան երեխաներին պատրաստում է Եմենի դեմ պատերազմելու համար»:
Հինգշաբթի օրը, Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ասել է.«ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի Եմենի գլխավորած Եմենի դեմ կոալիցիայիուժերի 40 տոկոսը երեխաներ են, որոնք վերապատրաստվում են Բրիտանիայի կողմից»:
Ավելի վաղ, բրիտանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ այդ երկիրը և Սաուդյան Արաբիանհամատեղ քայլեր են իրականացնում Եմենի դեմ պատերազմում երեխաներին ներգրավելու համար:
Եմենում Սաուդյան Արաբիայի և իր դաշնակիցների իրականացրած հարձակումների հետևանքով մինչ օրս սպանվել են ավելի քան 16 հազար եմենցիներ, տասնյակ հազարավոր ուրիշներ վիրավորվել և միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած ոտնձգության հետևանքով աղքատ այդ երկրում սննդամթերքի և դեղորայքի խիստ սակավություն է առաջացել: