Սիոնիստական ռեժիմը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105995-Սիոնիստական_ռեժիմը_ձերբակալել_է_ՀԱՄԱՍ_ի_հրամանատարներից_մեկին
Սիոնիստական ռեժիմի զորայինները երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում ձերբակալել են Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին՝ Շեյխ Հասան Յուսեֆին:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2019 15:02 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին

Սիոնիստական ռեժիմի զորայինները երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում ձերբակալել են Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին՝ Շեյխ Հասան Յուսեֆին:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Շեյխ Հասան Յուսեֆը վերջերս 10-ամսյա կալանքից հետո ազատ էր արձակվել սիոնիստական ռեժիմի բանտից:Նա ֆիզիկապես շատ թույլ վիճակում է և  տառապում է շաքարային դիաբետով:

Սիոնիստ բանակայինները նաև հարձակվելով Ղոդսի հյուսիսային հատվածում գտնվող Քաֆար Աղաբի գյուղի բնակարաններից մեկի վրա, ձերբակալել են երեք հոգու:

Պաղեստինյան խմբերը երեկ հայտարարել են.«Սիոնիստական ռեժիմի ուժերի կողմից Պաղեստինի ժողովրդի ուղղությամբ իրականացվող ցանկացած հրաձգությանը պատասխանելու ենք՝ հրթիռ արձակելով այդ ռեժիմի վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա: