Սիոնիստական ռեժիմը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին
Սիոնիստական ռեժիմի զորայինները երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում ձերբակալել են Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին՝ Շեյխ Հասան Յուսեֆին:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Շեյխ Հասան Յուսեֆը վերջերս 10-ամսյա կալանքից հետո ազատ էր արձակվել սիոնիստական ռեժիմի բանտից:Նա ֆիզիկապես շատ թույլ վիճակում է և տառապում է շաքարային դիաբետով:
Սիոնիստ բանակայինները նաև հարձակվելով Ղոդսի հյուսիսային հատվածում գտնվող Քաֆար Աղաբի գյուղի բնակարաններից մեկի վրա, ձերբակալել են երեք հոգու:
Պաղեստինյան խմբերը երեկ հայտարարել են.«Սիոնիստական ռեժիմի ուժերի կողմից Պաղեստինի ժողովրդի ուղղությամբ իրականացվող ցանկացած հրաձգությանը պատասխանելու ենք՝ հրթիռ արձակելով այդ ռեժիմի վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա: