Սիոնիստական դատարանը վճռել է Երուսաղեմում ավերել հարյուրավոր պաղեստինցիների բնակարանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106345-Սիոնիստական_դատարանը_վճռել_է_Երուսաղեմում_ավերել_հարյուրավոր_պաղեստինցիների_բնակարանները
Սիոնիստական ռեժիմի դատարանը մերժել է մի շարք պաղեստինցիների դատի վերանայման պահանջը՝ Երուսաղեմում իրենց բնակարանների ավերումը կանխելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 14:21 Asia/Tehran
  • Սիոնիստական դատարանը վճռել է Երուսաղեմում ավերել հարյուրավոր պաղեստինցիների բնակարանները

Սիոնիստական ռեժիմի դատարանը մերժել է մի շարք պաղեստինցիների դատի վերանայման պահանջը՝ Երուսաղեմում իրենց բնակարանների ավերումը կանխելու կապակցությամբ:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի դատարանը վճռել էր ավերել հարյուրավոր պաղեստինցիների տները և հայտարարել էր, որ այդ բնակարանները կառուցված են այն հողատարածքում, որտեղ  Ալ-Աադ ավանաշինության ընկերությունը մտադիր է Երուսաղեմի քաղաքապետարանի համագործակցությամբ զբոսաշրջության նախագծեր իրագործել:

Այս բոլորն այն դեպքում, երբ այդ տարածքում բնակվում են ավելի քան 500 պաղեստինցիներ:

Պաղեստինյան տարածքների բռնազավթումն ու քաղաքատիպ ավանների կառուցումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, 2016թ. դեկտեմբերի 23-ին բանաձև է հրապարակել՝ Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցմանը վերջ դնելու նպատակով: