Սիոնիստական դատարանը վճռել է Երուսաղեմում ավերել հարյուրավոր պաղեստինցիների բնակարանները
Սիոնիստական ռեժիմի դատարանը մերժել է մի շարք պաղեստինցիների դատի վերանայման պահանջը՝ Երուսաղեմում իրենց բնակարանների ավերումը կանխելու կապակցությամբ:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի դատարանը վճռել էր ավերել հարյուրավոր պաղեստինցիների տները և հայտարարել էր, որ այդ բնակարանները կառուցված են այն հողատարածքում, որտեղ Ալ-Աադ ավանաշինության ընկերությունը մտադիր է Երուսաղեմի քաղաքապետարանի համագործակցությամբ զբոսաշրջության նախագծեր իրագործել:
Այս բոլորն այն դեպքում, երբ այդ տարածքում բնակվում են ավելի քան 500 պաղեստինցիներ:
Պաղեստինյան տարածքների բռնազավթումն ու քաղաքատիպ ավանների կառուցումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, 2016թ. դեկտեմբերի 23-ին բանաձև է հրապարակել՝ Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցմանը վերջ դնելու նպատակով: