Իսրայելի բանակը ցուցադրել է իր նոր զենքերը
Իսրայելի լրատվական աղբյուրները տեղեկացրել են Պաղեստինի բռնագրաված տարածքներում Սիոնիստական ռեժիմի զորավարժությունների անցկացման մասին, որոնց ընթացքում ցուցադրվել են Իսրայելի բանակի նոր զենքերը:
Ապրիլի 15-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 17-ը:
Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քաղաքականության նոր փուլին զուգահեռ, ընդլայնվել են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունները:
Փորձագետների խոսքով՝ Միացյալ Նահանգները Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելով, այդ ռեժիմին կանաչ լույս է ցույց տվել՝ տարածաշրջանում իր ինտենսիվ բռնություններն ու արկածախնդրությունները շարունակելու համար:
Սիոնիստական օկուպանտ ռեժիմը ԱՄՆ-ի հովանավորության ներքո իր միլիտարիստական քայլերով և բազմաթիվ զորավարժություններով, փորձում է ներսում ու դրսում հանրային կարծիքը շեղել ռեժիմի խնդիրներից և իր ծավալապաշտական քաղաքականություններն հրամցնել տարածաշրջանի երկրներին: