Իսրայելի բանակը ցուցադրել է իր նոր զենքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106407-Իսրայելի_բանակը_ցուցադրել_է_իր_նոր_զենքերը
Իսրայելի լրատվական աղբյուրները տեղեկացրել են Պաղեստինի բռնագրաված տարածքներում Սիոնիստական ռեժիմի զորավարժությունների անցկացման մասին, որոնց ընթացքում ցուցադրվել են Իսրայելի բանակի նոր զենքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2019 12:47 Asia/Tehran
  • Իսրայելի բանակը ցուցադրել է իր նոր զենքերը

Իսրայելի լրատվական աղբյուրները տեղեկացրել են Պաղեստինի բռնագրաված տարածքներում Սիոնիստական ռեժիմի զորավարժությունների անցկացման մասին, որոնց ընթացքում ցուցադրվել են Իսրայելի բանակի նոր զենքերը:

Ապրիլի 15-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 17-ը:

Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քաղաքականության նոր փուլին զուգահեռ, ընդլայնվել են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև  հարաբերությունները:

Փորձագետների խոսքով՝ Միացյալ Նահանգները Գոլանի բարձունքներն  Իսրայելի տարածք ճանաչելով, այդ ռեժիմին կանաչ լույս է ցույց տվել՝ տարածաշրջանում իր ինտենսիվ բռնություններն ու արկածախնդրությունները շարունակելու համար:

Սիոնիստական օկուպանտ ռեժիմը ԱՄՆ-ի հովանավորության ներքո  իր միլիտարիստական քայլերով և բազմաթիվ զորավարժություններով, փորձում է  ներսում ու դրսում հանրային կարծիքը շեղել ռեժիմի խնդիրներից և իր ծավալապաշտական քաղաքականություններն հրամցնել տարածաշրջանի երկրներին: