«Ոչ» Սիոնիստական ռեժիմի հետ բանակցությանը
Պաղեստինյան խմբավորումներն ու կուսակցությունները մերժել են Իսրայելի զավթիչ ռեժիմի հետ ուղղակի կամ անուղղակի բանակցության կամ հաշտության ցանկացած առաջարկ:
Հաղորդագրություն տարածելով, պաղեստինյան խմբավորումներն ու կուսակցությունները հայտարարել են, որ Պաղեստինի ժողովուրդը դեմ է «Դարի գործարք» ամերիկյան նախագծին և երբեք պաշտոնապես չի ճանաչելու Իսրայելի զավթիչ ռեժիմին:
Շուրջ երկու ամիս առաջ, պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները Մոսկվայում քննադատել էին Պաղեստինի հարցի նկատմամբ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի մոտեցումը և մերժել էին «Դարի գործարք» նախագիծը:
«Դարի գործարք» ամերիկյան նախագծի համաձայն, սրբազան Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմին է փոխանցվում, այլ երկրներում պաղեստինցի փախստականները զրկվում են վերադարձի իրավունքից և Պաղեստինին է պատկանելու միայն Գազայի գոտին և Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները: