Գազայի Դիմադրությունը վերջնագիր է ներկայացրել Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106878-Գազայի_Դիմադրությունը_վերջնագիր_է_ներկայացրել_Սիոնիստական_ռեժիմին
Արձագանքելով կողմերի միջև ստորագրված հրադադարի համաձայնագիրը գործադրելու հարցում Սիոնիստական ռեժիմի հապաղելուն ու ժամավաճառությանը, Գազայի Դիմադրությունը մեկշաբաթյա վերջնագիր է ներկայացրել Թել Ավիվին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2019 14:18 Asia/Tehran
  • Գազայի Դիմադրությունը վերջնագիր է ներկայացրել Սիոնիստական ռեժիմին

Արձագանքելով կողմերի միջև ստորագրված հրադադարի համաձայնագիրը գործադրելու հարցում Սիոնիստական ռեժիմի հապաղելուն ու ժամավաճառությանը, Գազայի Դիմադրությունը մեկշաբաթյա վերջնագիր է ներկայացրել Թել Ավիվին:

Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի հաղորդմամբ՝ Գազայի հատվածի Դիմադրության ուժերը սպառնացել են, որ եթե Սիոնիստական ռեժիմը չիրականացնի  Քնեսեթի (խորհրդարանի) ընտրությունների շեմին կնքված փոխըմբռնման հուշագիրը, կմեծացնեն սահմանային տարածքների վրա գործադրվող ճնշումները:

Գազայի հատվածի հետ փոխըմբռնման հուշագրի իրականացման կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի տված խոստումներից անցնում է մի քանի շաբաթ, սակայն այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  շարունակ խախտում է հրադադարի  մասին  համաձայնագրով նախատեսված  կետերը: