Նեթանյահուn անկարող է կառավարություն կազմել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107284-Նեթանյահուn_անկարող_է_կառավարություն_կազմել
Կառավարություն կազմելու հարցում անկարողություն դրսևորելով, Իսրայելի վարչապետը պահանջել է երկարաձգել այդ հարցի համար նշանակված ժամկետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2019 08:09 Asia/Tehran
  • Նեթանյահուn անկարող է կառավարություն կազմել

Կառավարություն կազմելու հարցում անկարողություն դրսևորելով, Իսրայելի վարչապետը պահանջել է երկարաձգել այդ հարցի համար նշանակված ժամկետը:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելում կառավարության կազմավորման ժամկետն ավարտվելով և այդ հարցում տարբեր կուսակցությունների հետ արդյունքի չգալով, Բենիամին Նեթանյահուն պահանջել է երկարաձգել այդ ժամկետը:

Չորեքշաբթի օրն ավարտվում է Իսրայելում կառավարության կազմավորման համար ճշտված ժամկետը:

Ապրիլի 9-ին Իսրայելում կայացել են 21-րդ խորհրդարանական ընտրությունները և Բենիամին Նեթանյահուն  վերջին մեկ տասնամյակում չորրորդ անընդմեջ անգամը  վարչապետ կնշանակվի:

Նեթանյահուն պետք է մյուս աջամետ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով, նշանակի կառավարության նոր կազմը: Այդ կուսակցությունները 65 մանդատ են շահել ընտրություններում: