Մայիս 12, 2019 18:49 Asia/Tehran
  • Ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի Համա  արվարձանի վրա, զոհվել է երեք երեխա

Թաքֆիրական ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի Համա արվարձանի Ալ-Սաղիլբիա թաղամասի վրա: Զոհվել են երեք սիրիացի երեխաներ և վիրավորվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ:

Սիրիայի բանակի օդուժը շաբաթ օրը հարձակվել է Իդլիբ և Համա նահանգներում գտնվող «Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման մի քանի կենտրոնների վրա:

Սիրիայի բանակը նաև սկսել է ահաբեկիչներից մաքրագործել Համա և Իդլիբ նահանգների հյուսիսային հատվածը: Մինչ այժմ սպանել է մեծ թվով ահաբեկիչների: Ազատագրել է մի քանի շրջաններ:

Սիրիայի բանակի 4-րդ բրիգադն  իր զինտեխնիկան տեղակայել է այդ երկրի արևմտյան Լաթաքիա նահանգում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Ի դեպ Սիրիայում տեղակայված Ռուսաստանի հաշտության կենտրոնը ևս տեղեկացրել է Լաթաքիա նահանգում ահաբեկչական խմբավորումների կողմից բնակելի շրջանների վրա իրականացված հարձակման մասին: 

Պիտակ