Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները դեմ են «Թրամփ» քաղաքատիպ ավանի կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107350-Սիրիայի_բռնագրավված_Գոլանի_բնակիչները_դեմ_են_Թրամփ_քաղաքատիպ_ավանի_կառուցմանը
Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները դեմ են այդ տարածքում «Թրամփ» անունով քաղաքատիպ ավան կառուցելու մասին Սիոնիստկան ռեժիմի պաշտոնատարների որոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2019 07:18 Asia/Tehran
  • Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները դեմ են «Թրամփ» քաղաքատիպ ավանի կառուցմանը

Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները դեմ են այդ տարածքում «Թրամփ» անունով քաղաքատիպ ավան կառուցելու մասին Սիոնիստկան ռեժիմի պաշտոնատարների որոշմանը:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի Գոլանի բնակիչները հայտարարել են, որ արաբական ու սիրիական ինքնությամբ Գոլանը պատկանում է Սիրիային և իրենք շարունակելու են դիմադրել սիոնիստական զավթիչներին:

Շաբաթ օրը, Իսրայելի ռեժիմի կառավարության նիստում, վաարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բռնազավթման հանդեպ ԱՄՆ-ի նախագահի ցուցաբերած հովանավորությանն արձագանքելով, Գոլանում կառուցվելու է «Դոնալդ Թրամփ» սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանը:

Անցած մարտի 25-ին, միջազգային օրենքներին հակառակ, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանությունը պաշտոնապես ճանաչելու հրամանագիրը, որը դատապարտվել է Եվրամիության, Ռուսաստանի, Չինաստանի և մեծ թվով երկրների կողմից: