Սիոնիստական ռեժիմը շարունակում է օկուպացված Ղոդսում քաղաքավանների կառուցապատումը
Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ օկուպացված Ղոդսի տարածքում հարյուրավոր նոր բնակելի շենքեր են կառուցվելու:
Իսրայելը հաստատել է Ղոդսում 706 նոր բնակելի շենքերի և Յակուբ Նաբիի թաղամասերում 235 բնակարանների կառուցման մասին լուրերը:
«Խաղաղություն հիմա» խմբի զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում, արտոնագիր է տրամադրվել Հորդանան գետի արեւմտյան ափին մոտ 14.500 բնակելի շենքերի կառուցման համար, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ տարիների տվյալներին:
Սիոնիստական քաղաքավանների կառուցման վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն, Բենիամին Նեթանյահուի տասը տարվա վարչապետության ընթացքում, օկուպացված Պաղեստինի տարածքներում կառուցվել է 19 հազար 346 անօրինականորեն բնակելի շենք:
«Խաղաղություն հիմա» խմբի զեկույցի համաձայն, Սիոնիստական ռեժիմը վերջին տասնամյակում առնվազն 3 մլրդ դոլար բյուջե է հատկացրել քաղաքավանների կառուցմանը և գումարն ավելացրել է ԱՄՆ-ի հետ «Դարի գործարք» բանակցությունների ընթացքում: