Մայիս 24, 2019 09:46 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն ահաբեկիչներին զգուշացրել է Իդլիբում լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին

Սիրիայի բանակը տեղեկացրել է Իդլիբի ազատագրմանն ուղղված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Նահանգի մեծ մասը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ:

Հինգշաբթի օրը, սիրիական Ալ Վաթան օրաթերթը գրել է, որ Սիրիայի բանակն Իդլիբի գյուղերում տարածել է թռուցիկներ, որոնցում գյուղացիներին կոչ է արել ազատել իրենց տները, քանի որ նահանգում մեկնարկում են լայնածավալ ռազմական գործողություններ:

Իդլիբ Նահանգը Սիրիայում ահաբեկիչների վերջին հանգրվանն է:

Մինչ այժմ, սիրիայի բանակին հաջողվել է թիրախավորել Համայի հյուսիս-արևմուտքում տեղակայված ահաբեկիչների մեքենաներն ու զինտեխնիկան:

Իդլիբի  և Համայի ազատագրման գործողություններում, Սիրիայի բանակին հաջողվել է սպանել մեծ թվով ահաբեկիչների և ազատագրել Համայում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ:

 

 

Պիտակ