Մայիս 30, 2019 17:48 Asia/Tehran
  • Սիրիայի Համա  նահանգում ձերբակալվել են Սիոնիստական ռեժիմի հետախուզության մի քանի  սպաներ

Սիրիայի բանակը հայտարարել է, որ Համա նահանգի Քաֆր Նաբուդահ ավանում ձերբակալվել են օտարերկրյա հետախուզության 30 սպաներ, այդ թվում Սիոնիստական ռեժիմի մի քանի սպաներ:

Սիրիական զորքի կողմից Քաֆր Նաբուդահ ավանի պաշարումից հետո, օտարերկրյա ահաբեկիչները փորձել են կանխել Սիրիայի բանակի կողմից այդ ավանի վերահսկողության տակ առնվելը, սակայն բանակի ուժերին հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարձակումները: 

Ըստ հաղորդման, արևմտյան երկրները, փորձում են ևս մեկ սցենար մշակել Սիրիայի բանակի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ, որպեսզի կարողանան կանխել ահաբեկչական տարրերի կողմից ինֆորմացիաների բացահայտվելը:

Սիրիայի բանակը նաև թիրախավորել է Իդլիբի արվարձանում Քաֆր Սաջնա ավանտում գտվող «Ջիբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների դիրքերը:

Մայիսի սկզբից ի վեր, Իդլիբ նահանգում և Համայի հյուսիս-արևմտյան արվարձանում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի բանակի ու ահաբեկչական խմբավորումների միջև:

 

Պիտակ