Մայիս 31, 2019 08:50 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը պատրաստվածության է  բերվել՝ Սիոնիստական ռեժիմի հարձակումներին դիմակայելու համար

Գոլանի բարձունքներում Ալֆա տարածքից Սիոնիստական ռեժիմի տանկերի անցնելուց հետո, Սիրիայի բանակը բերվել է պատրաստ վիճակի:

Հինգշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի տանկերն անցնելով Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ սահմանը, Ջաբթա Ալխաշաբ գյուղի արևմտյան հատվածից մտել են չեզոք գոտի:

Չեզոք գոտին ձևավորվել է 1974թ. ՄԱԿ-ի կողմից՝ Սիրիայի բանակին ևՍիոնիստական ռեժիմի զորայիններին բաժանելու նպատակով: Այս տարածքը վերահսկվում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից:

Հաղորդման համաձայն, խաղաղապահ ուժերը նույնպես շարժվել են վերոնշյալ հատվածի ողղությամբ՝ Սիրիայի բանակի և Սիոնիստական ռեժիմի միջև հավանական բախումները կանխելու նպատակով:

2015թ մարտի 25-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակ միջազգային օրենքների, հաստատեց Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը:

Տարածաշրջանի և արևմտյան մեծ թվով երկրներ հայտարարեցին, որ Թրամփի քայլերը հակասում են միջազգային բանաձևերին և դատապարտեցին այդ քայլերը:

 

 

Պիտակ