Հունիս 04, 2019 12:46 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկյան ու իսրայելական արտադրության զենքեր են հայտնաբերվել

Սիրիական ռազմական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայում ահաբեկիչներից ազատագրված տարածքներում ամերիկյան ու իսրայելական արտադրության մեծ քանակությամբ զենքեր են հայտնաբերվել:

Առգրավված սարքավորումներն ընդգրկում են ԱՄՆ-ի արտադրության հրթիռներ, Սիոնիստական ռեժիմի արտադրության ավտոմատ զենքերի հարյուր հազարավոր փամփուշտներ, ԱԹՍ-ներ ու ռումբեր, որոնք վկայում են ահաբեկչական խմբերի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հովանավորության մասին:

Սիրիայի բանակը բազմիցս երկրի տարբեր շրջաններում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող վայրերում հայտնաբերել է իսրայելական, ամերիկյան ու արևմտյան այլ երկրների արտադրության զենքի ու զինամթերքի պահեստներ:

Մեկ այլ լուրի համաձայն, Սիրիայի հյուսիս-արևլեքում գտնվող Ալ-Հասաքե նահանգում, սկսվել է Ալ-Հոլ ճամբարից 800 կանանց ու երեխաների մեկնումը: 

Սիրիայում ահաբեկիչների նկատմամբ բանակի արձանագրած հաջողությունների շնորհիվ, սիրիացի փախստականներն իրենց տներ են վերադառնում:

Պիտակ