Սանաայում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել է մի քանի երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108200-Սանաայում_ռումբի_պայթյունի_հետևանքով_զոհվել_ու_վիրավորվել_է_մի_քանի_երեխա
Եմենի մայրաքաղաք Սանաայում, Ալխիմե Ալխարջիե շրջանի վրա սաուդական կոալիցիայի իրականացված ռմբակոծության հետևանքով, զոհվել է մեկ և վիրավորվել երկու երեխա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 04:37 Asia/Tehran
  • Սանաայում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել է մի քանի երեխա

Եմենի մայրաքաղաք Սանաայում, Ալխիմե Ալխարջիե շրջանի վրա սաուդական կոալիցիայի իրականացված ռմբակոծության հետևանքով, զոհվել է մեկ և վիրավորվել երկու երեխա:

Ալ Մասիրե հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հարձակման ժամանակ երեխաները բակում խաղալիս են եղել:

Այս հաղորդման համաձայն, սաուդյան կոալիցիայի ռմբակոծիչները երկու անգամ հարձակում են իրականացրել նաև Սանաա նահանգի Խարբան շրջանի վրա:

Սաուդյան կոալիցիայի ռմբարկուները հարձակում են իրականացրել նաև  Սադե և Ալզալիլ նահանգներում:

Ալ Հոդայդա նահանգի մի շարք շրջաններ նույնպես ենթարկվել են ռմբակոծության:

Սաուդյան Արաբիայի և իր դաշնակիցների կողմից Եմենում սանձազերծված պատերազմի հետևանքով, մինչ այժմ զոհվել է 16 հազար մարդ, հազարավոր ուրիշներ վիրավորվել են և միլիոնավոր եմենցիներ փախստական են դաձել: