Նեթանյահուի կինը մեղավոր է չանաչվել «հանրային գույքի չարաշահում» գործով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108471-Նեթանյահուի_կինը_մեղավոր_է_չանաչվել_հանրային_գույքի_չարաշահում_գործով
Սառա Նեթանյահուն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նդթանյահուի կինը, «հանրային գույքի չարաշահում» գործով դատապարտվելէ տուգանքի վճարման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2019 04:13 Asia/Tehran
  •  Նեթանյահուի կինը մեղավոր է չանաչվել «հանրային գույքի չարաշահում» գործով

Սառա Նեթանյահուն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նդթանյահուի կինը, «հանրային գույքի չարաշահում» գործով դատապարտվելէ տուգանքի վճարման:

Ջերուսալեմ Փոստ գործակալության կայքէջը գրել է, որ Սառա Նեթանյահուն, կիրակի օրը ընդունելով իր մեղքը, դատապարտվել է  «հանրային գույքի չարաշահում» գործով, վերջ տալով 4 տարի տևած դատավարությանը:

Թերթը գրել է, որ Սառա Նեթանյահուն մեղքն ըդնունել է, որպեսզի դատավճիռը մեղմվի: Տուգանքի չափը սկզբում կազմում էր 100 հազար դոլար, սակայն քանի որ նա ընդունել է իր մեղքը, գումարի չափը նվազեցվել է մինչև 15 հազար դոլար:

Նեթանյահուի կնոջը տուգանքի վճարման դատապարտելու մասին որոշումը հրապարակվել է այն պայմաններում, երբ Բենիամին Նեթանյահուն դեռևս շարունակում է անցնել մի քանի կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ: