Եմենի բանակն ունի նոր հրթիռային համակարգ
Եմենի ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ բանակը փորձարկել է նոր հրթիռային համակարգ, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում:
Յահյա Ալսարիհի խոսերքով, նոր հրթիռային համակարգի շնորհանդեսը տեղի կունենա նահատակ Սալեհ Ալսամադի անունը կրող ռազմական ցուցահանդեսում:
Նշելով, որ Եմենի բանակը հնարավորություն ունի տարբեր զենքերով նշանառության տակ պահել միաժամանակ մի քանի տարածք, բանակի խոսնակը հավելել է. «Եմենական ուժերի նպատակները կենսական են ու դրանց ռազմավարական նշանակությունը թշնամու համար կարող է նավթի ենթակառուցվածքներից ու նավթատարերից ավելի կարևոր լինել»:
Եմենի ԶՈՒ խոնակը հավելել է, որ սույն թվականի մայիս և հունիս ամիսներին սաուդյան կոալիցիան Եմենի տարբեր շրջանների դեմ իրականացրել է 834 գործողություն: Նրա խոսքերով. «Մայիս ամսին իրականացվել է 70, հունիս ամսին՝ 105 հարձակում»: