Եթովպիացի հրյաները հակառասիստական ցույցեր են անցկացնում Սիոնիստական ռեժիմի դեմ
Իսրայելում արդեն մի քանի օր շարունակվում են եթովպիական համայնքի բողոքի ցույցերն ընդդեմ ռասիզմի և ոստիկանության բռնության: Ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակցի կողմից սպանվեց 19-ամյա Սողոմոն Թեքան։
Հազարավոր հրեյաներ բողոքի ցույցեր են անցկացրել Թել Ավիվ, Հայֆա, Աշդուդ և Աշքելոն քաղաքներում:
Եթովպիացի ցուցարարները պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր՝ «Մենք չենք ուզում ռասիզմի ու սիոնիստ ոստիկանների հաջորդ զոհը լինել»: Եթովպիացի բողոքարարները պահանջում էին ապահովել իրենց կրթության իրավունքը, հարգել իրենց արժանապատվությունն ու արդար վերաբերմունք դրսևորել իրենց նկատմամբ:
Հաղորդման համաձայն, բռնագրավված տարածքների մյուս քաղաքներում ևս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցույցերի ընթացքում, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հոգու:
Եթովպիացի հրեաները Սիոնիստական ռեժիմի կեղծ խոստումներով են այդ տարածք տեղափոխվել: Նրանք ապրում են աղքատության ,եջ և Իսրայելում երրորդ կարգի քաղաքացիներ են համարվում:
Ոչ-պաշտոնական տվյալների համաձայն, բռնագրավված Պաղեստինում ապրում են 125-135 հազար եթովպիացի հրեաներ: