Սիոնիստ դիվանագետները ողջ աշխարհում գործադուլ են հայտարարելու
Ողջ աշխարհում Սիոնիստական ռեժիմի տասնյակ դիվանագետներ սպառնացել են, որ ռեժիմի ԱԳ նախարարությունում տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով գործադուլ հայտարարելու շրջանակում, կփակեն ռեժիմի դիվանագիտական գրասենյակներն ու ներկայացուցչությունները:
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության աշխատակիցների արհմիությունն այսօր հայտարարել է.«Այդ որոշումն ընդունվել է ի նշան բողոքի Իսրայելի ԱԳ նախարարության դիրքի թուլացման, աշխարհի բոլոր կետերում իսրայելական պատվիրակությունների օպերատիվ բյուջեի նվազման և տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի դիվանագիտական ներկայացուցիչների իրավունքների խախտման դեմ»:
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության աշխատակիցների արհմիությունը հայտարարել է.«Իսրայելական դիվանագիտական պատվիրակություններն առաջիկա օրերին գործադուլ են հայտարարելու ի նշան բողոքի այդ նախարարության նկատմամբ իրենց կառավարության վարած քաղաքականության դեմ»:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցներն արդեն երկու ամիս առաջվանից տեղեկացրել էին ռեժիմի ԱԳ նախարարությունում քաղաքական աշխատանքների դադարեցման մասին: