Սիոնիստ զորայինները վիրավորել են 46 պաղեստինցիների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111470-Սիոնիստ_զորայինները_վիրավորել_են_46_պաղեստինցիների
Բռնագրավված Երուսաղեմում սիոնիստ բանակայիններիի ու պաղեսինցիների միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2019 07:42 Asia/Tehran
  • Սիոնիստ զորայինները վիրավորել են 46 պաղեստինցիների

Բռնագրավված Երուսաղեմում սիոնիստ բանակայիններիի ու պաղեսինցիների միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, պաղեստինյան լրատվամիջոցները հայտարարել են, որ շաբաթ երեկոյան, բռնագրավված երուսաղեմի արևելյան հատվածում գտնվող Ալ-Այզարիա քաղաքատիպ ավանի դեմ սիոնիստ բանակայինների իրականացրած հարձակման հետևանքով, վիրավորվել են 46 պաղեստինցիներ:

Պաղեստինի Կարմիր մահիկը հայտարարել է, որ պաղեստինցիները վիրավորվել են սիոնիստ բանակայինների կրակոցներից, կամ շնչահեղձ են եղել արցունքաբեր գազ շնչելու հետևանքով:

Մեկ այլ լուրի համաձայն, անցած գիշեր, սիոնիստ ավանաբնակներն այդ ռեժիմի բանակայինների հովանավորությամբ, Ալ-Խալիլ քաղաքի Ալ-Հարիղա թաղամասում քարեր են նետել պաղեստինցիների բնակարանների ուղղությամբ և ռասիստական կարգախոսներ են վանկարկել, սարսափի մատնելով տարածքի բնակիչներին: