Սիոնիստ զորայինները վիրավորել են 46 պաղեստինցիների
Բռնագրավված Երուսաղեմում սիոնիստ բանակայիններիի ու պաղեսինցիների միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, պաղեստինյան լրատվամիջոցները հայտարարել են, որ շաբաթ երեկոյան, բռնագրավված երուսաղեմի արևելյան հատվածում գտնվող Ալ-Այզարիա քաղաքատիպ ավանի դեմ սիոնիստ բանակայինների իրականացրած հարձակման հետևանքով, վիրավորվել են 46 պաղեստինցիներ:
Պաղեստինի Կարմիր մահիկը հայտարարել է, որ պաղեստինցիները վիրավորվել են սիոնիստ բանակայինների կրակոցներից, կամ շնչահեղձ են եղել արցունքաբեր գազ շնչելու հետևանքով:
Մեկ այլ լուրի համաձայն, անցած գիշեր, սիոնիստ ավանաբնակներն այդ ռեժիմի բանակայինների հովանավորությամբ, Ալ-Խալիլ քաղաքի Ալ-Հարիղա թաղամասում քարեր են նետել պաղեստինցիների բնակարանների ուղղությամբ և ռասիստական կարգախոսներ են վանկարկել, սարսափի մատնելով տարածքի բնակիչներին: