Սիոնիստները նպատակ ունեն նախքան խորհրդարանական ընտրությունների անցկացումը հարձակվել Գազայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111481-Սիոնիստները_նպատակ_ունեն_նախքան_խորհրդարանական_ընտրությունների_անցկացումը_հարձակվել_Գազայի_դեմ
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ նախքան երեքշաբթի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններն այդ ռեժիմի զորայինները գրոհելու են Գազայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2019 13:08 Asia/Tehran
  • Սիոնիստները նպատակ ունեն նախքան խորհրդարանական ընտրությունների անցկացումը հարձակվել Գազայի դեմ

Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ նախքան երեքշաբթի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններն այդ ռեժիմի զորայինները գրոհելու են Գազայի դեմ:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան, Քան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով պաղեստինցիների դիմադրության շարունակմանը, Գելադ Էրդանն ասել է.«Իսրայելի պաշտոնատարները համաձայնության են եկել առաջիկա օրերի ընթացքում ռազմական գործողություն իրականացնելու շուրջ»:

Ուրբաթ օրը, Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքին տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի գոտու դեմ հարձակմամբ է սպառնացել:

Էրդանն ու Նեթանյահուն Լիքուդ կուսակցության անդամ են և հաշվի առնելով այդ կուսակցության թույլ դիրքը, ընտրություններին մնացած այս մի քանի օրերի ընթացքում նրանք ցանկացած հնարքի դիմում են ՝ իրենց ձայներն ավելացնելու համար: