Եմենի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է երկրում հումանիտար աղետի մասին
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, արդեն վեց ամիս շարունակվում է Եմենի պաշարումը և սաուդյան կոալիցիան արգելելով վառելիք տեղափոխող նավերի մուտքը Ալ-Հոդայդա նավահանգիստ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել հիվանդանոցների և բուժկենտրոնների համար:
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սաուդյան կոալիցիան շարունակում է պաշարել Եմենը և այդ քայլը, օդային հարվածների հետ մեկտեղ, վատթարացնում է առողջական վիճակը:
Վառելիքի մուտքի արգելումը Եմեն, վտանգում է առնվազը 100 հազար հիվանդների կյանքը: Ամեն օր տասնյակ մարդիկ վարակվում են խոլերա, մալարիա, գրիպ և Դենգի տենդի հիվանդություններով և նրանք ունեն բժշկական սարքավորումների և վառելիքի կարիք:
Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին, Սաուդյան կոալիցիայի վրա ճնշում գործադրել՝ Եմենին վառելիք փոխադրող նավերը ազատելու համար: