ՀԱՄԱՍ.«Սիոնիստական ռեժիմը խախտում է երկրների տարածքային ամբողջականությունը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112446-ՀԱՄԱՍ._Սիոնիստական_ռեժիմը_խախտում_է_երկրների_տարածքային_ամբողջականությունը
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը խախտում է երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 13, 2019 08:15 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ.«Սիոնիստական ռեժիմը խախտում է երկրների տարածքային ամբողջականությունը»

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը խախտում է երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Յոսի Քոհենի հայտարարությանը, ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Հազեմ Ղասեմն ասել է.«Դիմադրության ակտիվիստներին ահաբեկելու վերաբերյալ ՄՈՍԱԴ-ի տնօրենի խոստովանությունը վկայում է այն մասին, որ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքն ու կանոնները»:

Նշելով, որ դիմադրությունը Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքն է, ՀԱՄԱՍ-ի խոսնակն ասել է.«Պաղեստինում և Պաղեստինից դուրս զավթիչների ոճրագործությունները չեն վերանա ժամանակի ընթացքում: Պաղեստինի դիմադրությունը երբեք չի դադարելու և պաղեստինցիներն ազատագրելու են իրենց տարածքներն ու սրբավայրերը»:

Վերջերս մի օրաթերթի տված հարցազրույցում, Յոսի Քոհենը հայտարարել է, որ ՄՈՍԱԴ-ի գործակալները աշխարհի տարբեր շրջաններում ահաբեկել են ՀԱՄԱՍ շարժման գործադիր անդամներին:

Քոհենը չի քողազերծել ՄՈՍԱԴ-ի կողմից ահաբեկված ՀԱՄԱՍ-ի պաշտոնատարների անունները: