Հոկտեմբեր 27, 2019 17:41 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի և Սիրիայի զորայիններրի միջև

Սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն քաղաքում բախումներ են տեղի ունեցել այդ երկրի կառավարական զորքերի և Թուրքիայի զորայինների միջև:

Ըստ սիրիական հեռուստատեսության հաղորդման՝ բախումները տեղի են ունեցել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող ալ-Հասաքա նահանգի հյուսիսարևմտյան Ռաս ալ-Այն քաղաքում:

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի հետ բախումների ընթացքում զոհվել է մեկ և  վիրավորվել  հինգ զինվոր:

Հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի ստորաբաժանումները շաբաթ երեկոյան մոտեցել են Ռաս ալ-Այն քաղաքի մոտ: Նրանց հաջողվել է իրենց ձեռքը վերցնել  Ամ- Հերմելե, Բաբ ալ-Խեյր և ալ-Ասադիա գյուղերի վերահսկողությունը: 

Սիրիական կառավարական զորքերը երեկ ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսարևելյան Ղամիշլի քաղաքի արևմտյան շրջանները և ալ-Հասաքա նահանգի 9 գյուղեր: 

 

Պիտակ