Սիրիա. ԱՄՆ-ը բռնագրավել է Սիրիայի նավթի ավազանները
Նոյեմբեր 23, 2019 04:14 Asia/Tehran
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գրավել է Սիրիայի նավթահորերը և ՄԱԿ-ի ԱԽ լռության ներքո, թալանում է այդ երկրի ժողովրդի հարստությունը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Բաշար Ալ Ջաֆարին դատապարտել է ԱՄՆ-ի զավթիչ քաղաքկանությունը և Սիրիայի նավթի թալանը: Նա նշել է, որ Սիրիայի պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ ահաբեկիչնեը դրսից աջակցություն չստանան:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող նավթահորերից արտահանում է ամսական ավելի քան 30 միլիոն դոլարի նավթ:
Որոշ հաղորդումների համաձայն, ամերիկացի զինվորականներն ԻԼԻՊ-ի հետ համագործակցում են Սիրիայի նավթի մաքսանենգման հարցում:
Պիտակ